ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ռուսաստանն ու Հայաստանը՝ որպես դաշնակից եղբայրական երկրներ, սերտորեն համագործակցում են կորոնավիրուսի համավարակին հակազդելու գործում։ Այս մասին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Արտակարգ դրության ի հայտ գալու առաջին իսկ օրերից երկու երկրների կառավարությունների և պետական գերատեսչությունների ղեկավարները մշտական կապի մեջ են։
«Վիրուսի դեմ պայքարի ամենավաղ փուլերում մեր պրոֆիլային գերատեսչությունները հայ գործընկերներին են փոխանցել վարակի հայտնաբերման 1500 թեստ։ Հետագայում ՀՀ առողջապահության նախարարությանը ևս երկու անգամ թեստավորման համակարգեր են ուղարկվել»,- նշեց դիվանագետը։
Համավարակի դեմ պայքարում զգալի ներդրում ունի նաև ռուսական նորագույն ախտորոշիչ լաբորատորիան, որը Հայաստանում է ապրիլի 7-ից։
Այս ընթացքում ռուս մասնագետները մոտ յոթ հազար թեստ են արել։ Վերջերս հայտնել էինք, որ «Ռոսպոտրեբնադզորը» ՀՀ-ում լաբորատոր հետազոտությունների իրականացման համար լրացուցիչ գումար է հատկացրել։
Ազգային «խաղաթուղթը» շահարկելն անթույլատրելի է․ դեսպանը՝ ՌԴ քաղաքացիների տեղափոխման մասին
«Պայքարից անմասն չեն մնացել նաև ռուսական կապիտալով աշխատող ընկերությունները՝ Հարավկովկասյան երկաթուղին, ՎՏԲ բանկը, «Հայաստանի էլեկտրական ցանցերը» և մի շարք այլ ընկերություններ զգալի միջոցներ են փոխանցել ՀՀ ֆինանսների նախարարության հատուկ հաշվեհամարին՝ վարակի դեմ պայքարի նպատակով»,-ավելացրեց Կոպիրկինը։
Դեսպանը նշեց, որ չնայած համավարակին՝ երկու երկրների միջև ակտիվ քաղաքական երկխոսությունը ևս շարունակվում է։ Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի և միջխորհրդարանային հանձնաժողովի աշխատանքները, սակայն երկու երկրերի կառավության անդամների և խորհդարանների միջև պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում առցանց ռեժիմով։
«Եթե Հայաստանը դիմի, կօգնենք». դեսպանը` կորոնավիրուսի դեմ պայքարում ՌԴ աջակցության մասին