ՀՀ-ում ՌԴ քաղաքացիները կմասնակցեն սահմանադրական հանրաքվեին. Կոպիրկինն ասել է՝ ինչպես

Ռուսաստանի սահամանադրական բարեփոխումների հանրաքվեն նախատեսվում էր անցկացնել ապրիլի 22-ին, սակայն հետաձգվեց կորոնավիրուսի պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները կկարողանան մասնակցել Ռուսաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին։

Կոպիրկինը պատմել է, թե ինչպես են Հայաստանն ու ՌԴ-ն համատեղ պայքարում կորոնավիրուսի դեմ

Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ քվեարկության համար ՀՀ տարածքում ընդհանուր առմամբ կբացվի վեց տեղամաս։

«Իհարկե, այդ ամենը կլինի Հայաստանի իշխանությունների հետ համաձայնեցված և համաճարակային անվտանգության կանոնների խիստ պահպանմամբ»,- ընդգծեց դեսպանը։

Հիշեցնենք,որ Ռուսաստանի Սահմանադրության բարեփոխումների քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 1-ին: Հանրաքվեն նախատեսվում էր անցկացնել ապրիլի 22-ին, սակայն այն հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այն ժամանակ հայտարարվեց, որ նոր ամսաթիվը կորոշեն բժիշկների հետ միասին։

Հայաստանից համավարակի ընթացքում Ռուսաստան են վերադարձել մոտ 1000 ՌԴ քաղաքացիներ. Կոպիրկին