Դավիթ Տոնոյանի վերջին թեստի պատասխանը հայտնի է

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պարբերաբար կորոնավիրուսի թեստ է հանձնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վերջին անգամ երեկ է կորոնավիրուսի թեստ հանձնել։ Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցի, տեղեկությունը հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա նաև հավելեց, որ նախարարը պարբերեբար հանձնում է կորոնավիրուսի ախտորոշման թեստ։  

Վրաստանը բուժաշխատողներ կուղարկի Հայաստան Covid-19–ի դեմ պայքարելու համար. Գախարիա

«Երեկ կրկին նախարարը թեստավորվել է, և, բարեբախտաբար, պատասխանը կրկին բացասական է եղել»,–ասաց Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 8–ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյան ասել է, որ ՀՀ Զինված ուժերում կան և՛ վարակվածներ, և՛ մեկուսացվածներ:
Նախարարի խոսքով` ընդհանուր զինված ուժերում հիմնականում երևանամերձ ու նախկին օջախների զորամասերն են 2 տասնյակ դեպք գրանցվել և ընդամենը 3 բարդացում կա, որոնք վտանգավոր չեն, անգամ ոչ միջին ծանրության:

Միայն արձագանքողի դերում լինելը պարտության ճանապարհ է. Տոնոյանը ներկայացրել է իր տեսլականը

Հիշեցնենք նաև, որ մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի երեք զինծառայողներից կատարվել էր նմուշառում։ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։