Վրաստանը կրկին Հայաստանին օգնություն է առաջարկել COVID-19–ի դեմ պայքարում

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի  ղեկավար Ամիրան Գամկրելիձեն խոսել է առաջարկվող օգնության տարբերակների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի –Sputnik. Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։ Օրինակ` անհրաժեշտության դեպքում, թեստեր տրամադրել կամ լաբորատոր հետազոտություններն անցկացնել իր մոտ։ Տեղեկությունը TV Pirveli–ի եթերում ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

 «Երևանից Թբիլիսի 4 ժամ է։ Մենք 24 ժամվա ընթացքում կարող ենք օգնել նրանց հազարավոր թեստերի պատասխանները ստանալու գործում» – ասել է Գամկրելիձեն։

Վրաստանաբնակ հայերը Հայաստանին արհեստական շնչառության սարքեր են նվիրաբերել

Նա անդրադարձել է Վրաստանի հարևան երկրներում Covid-19–ի հետ կապված իրավիճակին` այն անվանելով լուրջ։ Ամենամեծ ուշադրությունը սակայն, Գամկրելիձեի գնահատականով, հենց Հայաստանին է պետք` վարակի տարածման բարձր տեմպերի պատճառով։ Նա նշել է, որ Վրաստանը լրջորեն վերահսկում է սահմանները։ Բուն երկրում կորոնավիրուսը չի հասցրել լայն տարածում գտնել խիստ կարանտինի շնորհիվ։

«Հայաստանը մեր հարևան եղբայրական երկիրն է։ Գիտեմ, որ արտգործնախարարների մակարդակով հեռախոսազրույցներ են եղել, մեր հիվանդությունների վերահսկման կենտրոնի կողմից հայկական կենտրոնին առաջարկներ են եղել։ Մենք  օգնելու պատրաստակամություն ենք հայտնել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր», – ասաց Գամկրելիձեն։

Նա նաև նշել է, որ  աջակցելու պատրաստակամություն են հայտնել նաև Վրաստանի առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունները։

Ինչ վերաբերում է Հայաստանից պացիենտների ընդունմանը, Գամկրելիձեն նշել է, որ կարող է ուսումնասիրվել Հայաստանի կողմից ներկայացված ցանկացած տարբերակ։ Սակայն դեռ որևէ պայմանավորվածություն չկա։

Որ ճանապարհով կգնա Վրաստանը, կամ ամենամոտիկ ծո՞վն էլ անհասանելի կդառնա հայերի համար

Ավելի վաղ Հայաստանին օգնելու իր պատրաստակամության մասին վրացական կողմը հայտարարել էր արտգործնախարարների մակարդակով շփման ժամանակ։

Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ կորոնավիրուսի 13 675 դեպք է բացահայտվել։ Վրաստանում` 818։