Ողբերգական դեպք Սևանա լճում․ 16–ամյա 2 պատանի են  ջրահեղձ եղել

Ըստ տեղեկության` երեխաներն իրենց հասակակից ընկերների հետ եկել էին Սևան՝ լողալու, և ջրասուզակը նրանց դիերը հայտնաբերել է ափից մոտ 20-25 մետր հեռավորության վրա՝ լճի մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Սևանա լճի թիվ 1 հանրային լողափում 2 երեխա են ջրահեղձվել, փրկարարները նրանց դիերը ափ են հանել։ Տեղեկությունը հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին ոսկեզօծ դագաղով են հողին հանձնել. տեսանյութ

«Հունիսի 10-ին, ժամը 13։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ կան ջրահեղձված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ջրափրկարարները դուրս են բերել լճից երկու քաղաքացու դի»,-ասված է հաղորդագրության մեջ։

Կատարված ողբերգական դեպքի վերաբերյալ մանրամասներ է հայտնում shamshyan.com-ը։

«Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի ջրասուզակը Սևանի հանրային լողափի տարածքում գտնվող Սևանա լճից դուրս է բերել 2 երեխայի դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ջրահեղձ եղած երեխաները Սևան քաղաքի բնակիչներ՝ 16-ամյա Կ. Պ-ն էր և 16-ամյա Լ. Ս-ն»,-գրում է կայքը։

 Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական։

ՀՀ–ում ևս 13 մարդ է մահացել. Covid 19-ի պատճառով մահացածներից ամենաերիտասարդը 54 տարեկան է

Ըստ լրատվամիջոցի՝ երեխաներն իրենց հասակակից ընկերների հետ եկել էին Սևան՝ լողալու, և ջրասուզակը նրանց դիերը հայտնաբերել է ափից մոտ 20-25 մետր հեռավորության վրա՝ լճի մեջ։