Թվերը դեռ աճում են. աշխարհում արդեն ավելի քան 7.3 մլն մարդ է վարակվել COVID-19–ով

Վարակի տարածման տեմպերով կրկին ԱՄՆ–ն է առաջին տեղում, այնտեղ վարակվածների թիվն արդեն հատել է 2 միլիոնի սահմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 7 323 516 –ի, վարակի զոհ է դարձել 413 731 մարդ։ Տեղեկությունը հայտնում է Worldometer կայքը։

Ե՞րբ է իրականում ի հայտ եկել կորոնավիրուսը. ուսումնասիրվել են արբանյակային լուսանկարները

Կորոնավիրուսի տարածման տեմպերով առաջին տեղում է շարունակում մնալ ԱՄՆ-ն, որտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 2 045 549 մարդու մոտ, մահացել է 114 148 մարդ: Երկրորդ տեղում Բրազիլիան է. այդ երկրում 742 084 մարդ է վարակվել COVID-19–ով, կորոնավիրուսի զոհ դարձածների թիվը հասել է 38 497–ի:

Երրորդ տեղում Ռուսաստանն է՝ 485 253 հաստատված դեպքով, մահացել է 6 142 մարդ։

ՌԴ–ին հաջորդում են Իսպանիան (284 986), Մեծ Բրիտանիան (269 127), Իտալիան (231 732)։ Տասնյակում են նաև Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը և Թուրքիան։

Առաջին տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Հնդկաստանը, Իտալիան, Պերուն, Գերմանիան և Իրանը:
Չինաստանը, որտեղ գրանցվել էր կորոնավիրուսի բռնկումը, 18-րդ տեղում է:

Հայաստանն այդ ցուցակի 51-րդ հորիզոնականում է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները. ինչ կլինի Հայաստանում և հարևան երկրներում