Ռուսաստանում կամավորների 2 խումբ են ընտրել COVID-19–ի դեմ պատվաստանյութը փորձարկելու համար

Բժիշկներն ամենօրյա ռեժիմով հետևելու են փորձարկման բոլոր մասնակիցների վիճակին` չափելով նրանց զարկերակային ճնշումը, երակի զարկը, ջերմությունն ու այլ ցուցանիշներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի –Sputnik.  Ռուսաստանի ՊՆ–ն կամավորների երկու խումբ է ընտրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ առաջին խմբում ընդգրկված են կամավոր զինծառայողներ (սպաներ, ենթասպաներ, պայմանագրային զինծառայողներ)։ Երկրորդ խմբում ընդգրկված են քաղաքացիական անձինք։ Բոլոր կամավորները փորձարկումներին մասնակցելուց առաջ պետք է բուժզննում անցնեն։

Ե՞րբ է իրականում ի հայտ եկել կորոնավիրուսը. ուսումնասիրվել են արբանյակային լուսանկարները

Զինծառայողներից 50 կամավոր այսօր մեկուսացման մեջ են, այն կտևի 14 օր։  Քաղաքացիական կամավորների խումբը գտնվում է Բուրդենկոյի անվան գլխավոր ռազմական կլինիկական հոսպիտալում։

Բժիշկներն ամենօրյա ռեժիմով հետևելու են փորձարկման բոլոր մասնակիցների վիճակին` չափելով նրանց զարկերակային ճնշումը, երակի զարկը, ջերմությունն ու այլ ցուցանիշներ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները. ինչ կլինի Հայաստանում և հարևան երկրներում

Հունիսի 10-ի դրությամբ` աշխարհում COVID-19–ի բացահայտված 7.3 մլն դեպք կա, մահվան ելքերը գերազանցել են 413 հազարը։ Պաշտոնական տվյալների համաձայն` Ռուսաստանում կորոնավիրուսի ավելի քան 485 հազար դեպք է գրանցվել, վարակվածներից 6 հազարից ավելին մահացել են։