Կորոնավիրուսի կարող է վտանգավոր լինել սրտի համար. ռուս գիտնական

Կորոնավիրուսով վարակված որոշ պացիենտների մոտ սրտի ռիթմի տարբեր խանգարումներ են դիտվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի –Sputnik. Կորոնավիրուսը կարող է վտանգավոր լինել սրտի համար, և խնդիրները կարող են ի հայտ գալ միայն որոշակի ժամանակ անց։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Օստրոումովի անվան հոսպիտալային թերապիայի կլինիկայի տնօրեն, ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Բելենկովը։

Կորոնավիրուսի նոր ալիքներ կլինեն․ ինչ է խորհուրդ տալիս հայտնի բժշիկը

«Բոլորովին վերջերս` վերջին մի քանի օրվա ընթացքում, հայտնի է դարձել, որ վիրուստը կարող է բազմանալ միոկարդում` սրտի մկանում։  Օրգանիզմը կարող է վարակին արձագանքել ոչ անմիջապես` ազդեցությունը կարող է և ուշ լինել»,–, ընդգծել է Բելենկովը` ելույթ ունենալով «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի կազմակերպած ասուլիսին։

Այդպիսով, ըստ նրա, վիրուսային միոկարդիտների թվի ավելացման վտանգ կա (ինչն արդեն իսկ դիտվել է համաճարակի ընթացքում)։  Կորոնավիրուսով վարակված և Օստրոումովի կլինիկայում պառկած պացիենտների շուրջ 45%–ը սրտի ռիթմի տարբեր խանգարում են ունեցել։

Հիշեցնենք, որ հունիսի 9–ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսի 485 հազար բացահայտված դեպք կա։ Միևնույն ժամանակ ՌԴ–ն ոչ միայն ինքնուրույն է կարողանում պայքարել համավարակի հետևանքների դեմ, այլև շարունակում է օգնություն ցուցաբերել դաշնակից երկրներին, այդ թվում` Հայաստանին։

Կորոնավիրուսից բուժվածների թիվն այսուհետ գերազանցելու է նոր վարակվածներին. ինչի հաշվին