Ում դիմել, եթե կասկածում եք, որ կորոնավիրուսով եք վարակվել

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ներկայացրել է, թե ինչ է պետք անել, եթե քաղաքացին կասկածում է, որ կորոնավիրուսով է վարակվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik.Կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ ունենալու դեպքում՝ բարձր ջերմություն, հազ, հևոց, քաղաքացիները պետք է դիմեն իրենց առաջնային օղակի բժշկին, որը կկազմակերպի անհրաժեշտ նմուշառումը:
Պարետատան հերթական նիստից հետո կայացած ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ներկայացրեց կորոնավիրուսի վաղ հայտնաբերման ծրագիրը:

Մեկ օրում 1800 քաղաքացի տուգանվել է դիմակ չկրելու համար. Փաշինյան

«14 օրվա ընթացքում եթե չեն լինի բարդացումներ կամ հոսպիտալացում, հիվանդն արդեն առանց լրացուցիչ թեստավորման դուրս կգա բժշկի հսկողությունից ու կհամարվի առողջացած»,- ասաց Նանուշյանը:

Հետևանքների վերացումից առավել առողջապահության փոխնախարարը կարևորեց կանխարգելիչ միջոցառումները՝ կոչ անելով ՀՀ քաղաքացիներին դնել դիմակներ, ախտահանել ձեռքերը, լինել պաշտպանված ու պաշտպանել իրենց հարազատներին:

Հիշեցնենք` հունիսի 10-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 14 103–ի։ Նախորդ մեկ օրում 428 նոր դեպք է գրանցվել։ Բուժվածների թիվը 5226 է, բուժում ստացողներինը՝ 8573։ Ընդհանուր առմամբ կատարվել է 73156 թեստավորում։

Կալինինգրադում COVID-19-ից մահացել է մանկական վիրաբույժ Մելիք Ռոստոմյանը