Ինքնասպանություն Երևանում. Կիևյան կամրջից երիտասարդ տղա է նետվել

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահացածի ամբողջական տվյալները պարզելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Այսօր՝ հունիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Երևանում փրկարարներն ինքնասպանության փորձ են կանխել

Նշվում է, որ ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 05 հերթապահ խումբը, որն արձանագրել է քաղաքացու մահը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մահացածը, ըստ դատաբժշկի, կլինի 25-30 տարեկան տղամարդ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահացածի ամբողջական տվյալները պարզելու ուղղությամբ:

Ինքնասպանությունը ելք չէ. փրկված կնոջ պատմությունն ու հոգեբանի խորհուրդները