ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչու Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը չի եկել ԱԺ, ասաց, որ նա ինքնամեկուսացած է։
«Հունան Պողոսյանը կոնտակտավոր անձ է և ինքնամեկուսացված է։ Երեկ եմ խոսել պարոն Պողոսյանի հետ, իրեն նորմալ էր զգում, սիմպտոմներ չուներ»,-ասաց փոխմարզպետը։
Բաբայանի խոսքով՝ Սյունիքում կորոնավիրուսով վարակված 60 հիվանդ կա, որոնցից 18-ը բուժում են ստանում Կապանի ԲԿ-ում, իսկ մնացած 42-ը մեկուսացած են տներում։
«Ուրախալի է, որ Սյունիքում դեռ կորոնավիրուսի հետևանքով որևէ մահ չենք ունեցել»,- ասաց Բաբայանը։
Հիշեցնենք՝ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 14103–ի։
Նախորդ մեկ օրում 428 նոր դեպք է գրանցվել։ Բուժվածների թիվը 5226 է, բուժում ստացողներինը՝ 8573։ Ընդհանուր առմամբ կատարվել է 73156 թեստավորում։
Պարետատունն ինքնամեկուսացման պայմաններում փոփոխություններ է կատարել