ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. 2019թ-ը ՀՀ ավիացիայի համար աննախադեպ էր: Մենք հնարավորություն ստացանք ապահովել եվրոպական մի քանի ավիաընկերությունների մուտքը ՀՀ և Հայաստանի քաղաքացիների համար մատչելի գներով ավիատոմսեր ապահովել մասնավորապես դեպի եվրոպական երկրներ: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական ավիացիայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Իսկ ինչ վերաբերում է խնդիրներին, դրանք ըստ Պապիկյանի, մեկ օրում չէ, որ կուտակվել են:
«Դուք էլ գիտեք, որ այդ խնդիրները մեկ օրում չէ, որ արձանագրվել են ու ամենևին էլ 2019թ-ի արգասիքը չեն»,- նշեց Պապիկյանը:
Նա ընդգծեց, որ ՀՀ ներկա ղեկավարները ստիպված են իրենց ուսերին կրել նաև նախկինների ստեղծած խնդիրների պատասխանատվությունը և այժմ իրենց առաջ խնդիր են դրել ամուր հիմքերի վրա կառուցել ավիացիայի ոլորտը:
Հայաստանի ավիաընկերությունները ներառվել են Եվրոպական հանձնաժողովի «սև ցուցակում»l
«Առաջին հերթին մենք պետք է ունենանք տեղական փոխադրող: Ես դրա ջատագովն եմ և առաջիկայում ամեն ինչ անելու եմ, որպեսզի մենք ունենանք տեղական ավիացիա: Բայց խոսքը վերաբերում է իրական հայաստանյան ավիափոխադրողներին, ոչ թե վիրտուալ, ձևական, Հայաստանում գրանցված ու ինչ-որ արհեստական միավորներին»,-շեշտեց Պաապիկյանը:
Նա վստահեցրեց՝ հետևողական է լինելու, որպեսզի տեղական ավիաընկերություն ստեղծվի և առկա խնդիրները հաղթահարվեն:
Հունիսի 2-ին, հայտնի դարձավ, որ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի ավիաընկերությունները ներառել է ԵՄ թռիչքների անվտանգության թարմացված ցանկում, այլ կերպ ասած ՝ «սև ցուցակում»։ Դա նշանակում է, որ Եվրոպական միության շրջանակում շահագործման արգելքը կտարածվի հայկական ավիաընկերությունների վրա, քանի որ դրանք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին։
Որոշումը կայացվել է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի և հայկական 6 ավիափոխադրողների աշխատանքների վերլուծությունից հետո։ «Սև ցուցակում» Հայաստանը հայտնվել է այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը և այլն:
Հայաստանից ԵՄ չվերթերի դադարեցման հարց չի քննարկվում. Քաղավիացիայի կոմիտե