ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Կորոնավիրուսը Չինաստանի Ուհան քաղաքում սկսել է տարածվել 2019 թվականի օգոստոսին։ «Կոմսոմոլսկայա պրավդան» հայտնում է, որ նման եզրահանգում են արել Հարվարդի Բժշկական դպրոցի, Բոստոնի հանրային առողջության համալսարանի ու Բոստոնի մանկական հիվանդանոցի մասնագետները։
Գիտնականները վերլուծել են Ուհանի հիվանդանոցների կայանատեղիների լուսանկարները։
Նրանք 2018 թվականի հունվարի 9-ից 2020 թվականի ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում արված լուսանկարներից եզրակացրել են, որ հիվանդանոցների կայանատեղիներում մեքենաների թիվը կտրուկ աճել է նախորդ տարվա օգոստոսին։ 2019 թվականի դեկտեմբերին այդ թիվը գագաթնակետին է հասել։ Հենց այդ ժամանակ էլ Ուհանում գրանցվել է նոր կորոնավիրուսի բռնկումը։
Ինչո՞ւ կորոնավիրուսի տարածումը չկանխվեց. ՀՀ առողջապահության նախկին նախարարի կարծիքը
Գիտնականները հայտնաբերել են նաև, որ կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքերից երեք շաբաթ առաջ համացանցում աճել է «հազ» ու «փորլուծություն» հարցումների թիվը։
Բոստոնի մանկական հիվանդանոցի գլխավոր ինովացիոն տնօրեն Ջոն Բրաույշտայնի խոսքով՝ այդ տվյալները հաստատում են, որ կորոնավիրուսն առաջացել է Չինաստանի հարավում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։
Ռուսաստանում ասել են` երբ կհայտնվի կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը