Մենք լուծումը կգտնենք. իշխանությունը չի հրաժարվել սահմանադրական փոփոխություններից

Սահմանադրությունը փոխելու համար «Այո»-ի շտաբի պետն առնվազն երկու իրավական ճանապարհ նշեց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Սահմանադրական փոփոխությունների քաղաքական ծրագրից գործող իշխանությունը չի հրաժարվել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Հանրաքվեն կչեղարկվի. Հրայր Թովմասյանը և ՍԴ դատավորները կշարունակեն պաշտոնավարել

Նա նշեց, որ այդ նպատակի իրագործման համար բացի հանրաքվեից կան նաև այլ իրավական ճանապարհներ:

«Դրանցից մեկը հարցը ԱԺ-ում քննարկել ու լուծում տալն է, մյուսը, բնականաբար, սահմանադրական հանրաքվեն է: Բայց գիտեք, որ կորոնավիրուսով պայմանավորված այս փուլում այն երկար ժամանակ իրականացնել հնարվոր չի լինի: Իհարկե, մենք լուծումը կգտնենք»,- նշեց նախարարը, որը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի պետն էր:

Հիշեցնենք՝ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ հայտարարված արտակարգ դրության պատճառով:

Հայաստանում ներքաղաքական պայքարը չի դադարում անգամ համավարակի պայմաններում