Լիտվացի բժիշկները հայ գործընկերներին կօգնեն կորոնավիրուսի դեմ պայքարում

Լիտվացի բժիշկներին Հայաստան գործուղելու որոշումը կայացվել է քիչ առաջ՝ Լիտվիայի կառավարության նիստում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Լիտվայից բժիշկների մի խումբ կժամանի Հայաստան: Բժիշկները հայ գործընկերներին կօգնեն կորոնավիրուսի դեմ պայքարում: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Լիտվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Կորոնավիրուսն արագ է տարածվում Տանձուտում ու Փարաքարում. Արմավիրի մարզպետ

«Լիտվայի կառավարությունը հենց նոր կառավարության նիստում կայացրեց կորոնավիրուսի դեմ մղվող պայքարի նպատակով բժիշկների թիմ (ըստ ՀՀ կարիքների) Հայաստան առաքելու խիստ կարևոր և ժամանակին որոշում։ Մանրամասներն ավելի ուշ»,- գրել է նա և շնորհակալություն հայտնել Լիտվայի կառավարությանը։

Կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու առաջարկությամբ էր հանդես եկել Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նա նշել էր, որ իրենք պատրաստ են եղբայրական Հայաստանին թեստեր տրամադրել կամ լաբորատոր հետազոտությունները Վրաստանում անցկացնել։ Ավելի վաղ ՀՀ-ին օգնելու իր պատրաստակամության մասին վրացական կողմը հայտարարել էր արտգործնախարարների մակարդակով շփման ժամանակ։

Հիշեցնենք՝ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 14103-ի։ Նախորդ մեկ օրում 428 նոր դեպք է գրանցվել։ Բուժվածների թիվը 5226 է, բուժում ստացողներինը՝ 8573։ Ընդհանուր առմամբ կատարվել է 73156 թեստավորում։