Կորոնավիրուսն արագ է տարածվում Տանձուտում ու Փարաքարում. Արմավիրի մարզպետ

Արմավիրի մարզում կորոնավիրուսը 21 մարդու կյանք է խլել։ Մարզպետը ներկայացրել է ներկա վիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Արմավիրի մարզում մինչ օրս կորոնավիրուսի 814 դեպք է գրանցվել, վարակվածների կեսն արդեն առողջացել է, 21 մարդ մահացել է։ Շուրջ 1000-ը մեկուսացված է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։

Կորոնավիրուսը չի խանգարել Տավուշի տուրիստական հոսքերին

«Մարզում կորոնավիրուսի տարածման աճ կա, այն կայուն է, բայց, մյուս կողմից էլ՝ առանձնացված համայքներ չունենք, որ տարածման օջախ են»,- նշեց նա։

Փոխարենը՝ կան համայնքներ, որտեղ վիրուսը բավական արագ է տարածվում։ Դրանք, ըստ մարզպետի, Տանձուտ ու Փարաքար գյուղերն են, որտեղ մի քանի տասնյակ վարակակիր կա։

Մարզպետը չբացառեց, որ առաջիկայում այդ գյուղերում մուտքի և ելքի սահմանափակումներ կկիրառվեն։

Պապիկյանի երկու տեղակալները վարակվել են կորոնավիրուսով

Մաթևոսյանի խոսքով՝ Արմավիրի մարզում կատարվում է թեստավորում, պոլիկլինիկաները հսկում են թեթև դեպքերը, իսկ ծանրերը՝ բուժվում են մայրաքաղաքում։ Ըստ մարզպետի՝ քննարկվում է նաև անհրաժեշտության դեպքում մարզային մի քանի հիվանդանոցներ՝ Մեծամորի ինֆեկցիոն, Արմավիրի և Վաղարշապատի ԲԿ-ները վերապրոֆիլավորելու հնարավորությունը։

«Շտապօգնության» ավելի քան 500 աշխատակից պարգևավճար է ստացել. Ստեփանյանը՝ ԲՀԿ պատգամավորին

Հիշեցնենք՝ հունիսի 10-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 14103-ի։ Նախորդ մեկ օրում 428 նոր դեպք է գրանցվել։ Բուժվածների թիվը 5226 է, բուժում ստացողներինը՝ 8573։ Ընդհանուր առմամբ կատարվել է 73156 թեստավորում։