Թուրքիայում 1 օրում 178 զինվորական է ձերբակալվել

Տարբեր քաղաքներում իրականացված օպերացիաների ընթացքում ձերբակալվածների մեջ կան լեյտենանտի, ավագ լեյտենանտի ու փոխգնդապետի կոչումներ ունեցող սպաներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Ստամբուլի ու Իզմիրի դատախազություններում տեղի ունեցող 2 առանձին հետաքննությունների շրջանակներում 1 օրվա ընթացքում 178 զինվորական է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ermenihaber–ը` նշելով, որ 2 հետաքննություններն էլ կապված են ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ, միլիարդատեր Ֆեթուլահ Գյուլենի հիմնած ու գլխավորած գյուլենական համայնքի գործունեության հետ։

Թուրքիայի գլխավոր հյուպատոսին սպանած Համբիկ Սասունյանը կմնա անազատության մեջ. որոշում

Հաղորդվում է, որ ձերբակալության որոշում է կայացված ընդհանուր առմամբ 191 անձի նկատմամբ։

Տարբեր քաղաքներում իրականացված համաժամանակյա օպերացիաների ընթացքում ձերբակալվածների մեջ պայմանագրային զինվորներից բացի կան լեյտենանտի, ավագ լեյտենանտի ու փոխգնդապետի կոչումներ ունեցող սպաներ։

Կայքը հիշեցնում է, որ Թուրքիայի իշխանությունները Գյուլենին են մեղադրում 2016-ի հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։

«Թուրքիայի հետ բանակցությունը` ինձ վրա». ի՞նչ նախագիծ էին մտածել Սարգսյանն ու Չեռնոմիրդինը

Ըստ Թուրքիայի իշխանությունների` Գյուլենն այդ գործողությունը ծրագրել և իրականացրել է երկրի ուժային կառույցներում ու հատկապես զինված ուժերում ներդրված մարդկանց ու համակիրների միջոցով։ Նշենք, որ հեղաշրջման փորձից հետո երկրի զինված ուժերի հազարավոր սպաներ ու զինվորներ ձերբակալվեցին, տասնյակ հազարավորներն էլ հեռացվեցին աշխատանքից։

Ինչո՞ւ Թուրքիան թույլ չի տվել, որ բուժսարքավորումներ տեղափոխող ինքնաթիռը հասնի Կիպրոս