ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում սիրառատ լուսանկար է հրապարակել կնոջ` Անժելա Մադաթյանի հետ և խոստովանել, որ կնոջը շատ է սիրում։
Սերժ Թանկյանը միացել է հայ դպրոցականներին օգնելու արշավին
«Ես օրհնված եմ, քանի որ կյանքիս ուղեկիցը նույնքան նվիրված է արդարության և հավասարության հասնելու պայքարին, որքան ես։ Շնորհակալ եմ կյանքս գունավորելու համար։ Սիրում եմ քեզ»,–գրել է Թանկյանը։
52–ամյա երգիչը բացի մշակութայինից նաև հասարակական գործունեություն է ծավալում: Նա տարբեր հարթակներից ու տարբեր միջոցներով պայքարում է անարդարությունների դեմ:
Տրիո, որին դժվար է հավատալ․ Սերժ Թանկյանը, Միշոն ու Սեբուն միասին երգ են թողարկել
Թանկյանի կինը՝ Անժելա Մադաթյանը, ծնվել է Վանաձորում: 36–ամյա Մադաթյանի և Թանկյանի սիրո պատմությունը սկսվել է 2004 թ.: 8 տարի ընկերություն անելուց հետո նրանք ամուսնացել են 2012 թ. հունիսի 10-ին: