Շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ իրավիճակի որոշակի կայունացում կա և կլինի. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հորդորեց թաղման և ամուսնության արարողությունները կատարել միայն պարետի ցուցումով` բռնկումներից զերծ մնալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի առնչությամբ շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ որոշակի կայունացում կա և կլինի։  Փաշինյանը նման կարծիք հայտնեց այսօր` պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։

«Իմ առջև խնդիր դրեք` ինչ եք ուզում». Սարգսյանը դիմել է Թորոսյանին ու հայտնի մասնագետներին

«Իրավիճակը շարունակվում է լարված մնալ, սակայն վերջին օրերի դեպքերը թույլ հույսեր են տալիս, որ կայունացում ունենք և կունենանք»,–ասաց Փաշինյանը։

Նա հորդորեց թաղման և ամուսնության արարողությունները կատարել միայն պարետի ցուցումով, քանի որ լինում են դեպքեր, որ թաղման արարողությունից հետո վարակի բռնկումներ են գրանցվում։ Վարչապետը նշեց, որ սգակիր և հարսանյաց արարողություն ունեցող ընտանիքները պետք է համագործակցեն ՏԻՄ–երի և ոստիկանության հետ` հակահամաճարակային կանոնները պահպանելու համար։

Նա կարևորեց հակահամաճարակային կանոնները պահպանելու համար սկսված իրազեկման ակցիան, ըստ որի` երկուական խմբերով բակերում, փողոցներում մարդկանց կտեղեկացնեն հակահամաճարակային կանոնների մասին։

Կորոնավիրուսից մահացել է Հրազդանի ծննդատան բուժքույրը

Հիշեցնենք` այսօրվա վիճակագրության համաձայն` առողջացածների թիվը գրանցված հիվանդների թիվը գերազանցում էր 5-ով:

Եթե արձանագրված վարակակիրների թիվը  350 էր, ապա բուժվածներինը՝ 355: