«Բախտավոր տղա, շնորհավորում եմ». Քարդաշյանն ամուսնու հետ կրքոտ լուսանկարներ է հրապարակել

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է ամուսնուն՝ Քանյե Ուեսթին, ծննդյան օրվա կապակցությամբ: Երկրպագուները մեկնաբանություններում միացել են շնորհավորանքին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել ամուսնու ՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ և շնորհավորել նրա տարեդարձը:
«Ծնունդդ շնորհավոր, իմ թագավոր», - գրել է Քարդաշյանը։

Լուսանկարներից մեկում Քիմը լայն ժպտում է, մյուսում`համբուրում ամուսնուն։

Ընդամենը մի քանի ժամում գրառումը հավաքել է ավելի քան 4 միլիոն հավանում, հազարավոր օգտատերեր շնորհավորական մեկնաբանություններ են թողել։

Քիմ Քարդաշյանին «ապաստարանը» չփրկեց. Նորթը հայտնվեց մոր դիմահարդարման տեսանյութում

«Կատարյալ զույգ», «բախտավոր տղա, շնորհավորում եմ», «գեղեցիկ սիրո պատմություն», «նրանց կիրքը կբավականացնի ամբողջ աշխարհին», - գրել են հետևորդները:

Հիշեցնենք, օրեր առաջ Քիմը հայտարարել էր, որ ցանկանում է ամուսնուց առանձին ապրել մինչև կարանտինի ավարտը, պարզաբանելով, որ «իրենք սովորաբար միասին այդքան ժամանակ չեն անցկացնում»: Միևնույն ժամանակ, հեռուստաաստղը մտադրություն չունի ամուսնալուծվել, չնայած ամուսնու հետ հաճախակի են վիճում:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը չորս երեխա ունեն` Նորթը, Սեյնթին, Չիկագոն և Սալմին։

Անչափ հուզիչ էր. Քիմ Քարդաշյանի և Քանյեի դուստրը նորաձևության մրցույթում ռեփ է կարդացել