Կարծում եմ, որ արտակարգ դրությունը կերկարացվի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արտակարգ դրության ժամկետը երկարացնել–չերկարացնելու հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Այսօր` պարետատան նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ամենայն հավանականությամբ արտակարգ դրության ժամկետը կերկարացվի։ 

«Բավական մեծ է հավանականությունը արտակարգ դրության ժամկետի երկարացման։ Կարծում եմ, որ արտակարգ դրությունը կերկարացվի»,–ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ իրավիճակի որոշակի կայունացում կա և կլինի. Փաշինյան

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Փաշինյանն ու Թորոսյանը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում են. տեսանյութ