Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր–Պետրոսյանին հանդիպել է մեկ անգամ. Գևորգյան

Վարչապետի մամուլի խոսնակը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է տարածված լուրերը, թե օրերս կայացել է Փաշինյան–Տեր–Պետրոսյան հանդիպում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ լուրերը, թե Փաշինյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, իրականությանը չեն համապատասխանում։  

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո Լևոն Տեր–Պետրոսյանին հանդիպել է ընդամենը մեկ անգամ և հենց 2018 թվականին։ Դրանից հետո որևէ հանդիպում չի եղել»,–ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով` բացի այդ, եթե նման հանդիպում էլ լիներ, դա տեղի չէր ունենա գաղտնի` ինչպես տարածում են ԶԼՄ–ները, այլ հաղորդագրությամբ հանրությանը տեղյակ կպահվեր այդ մասին։

Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է. Տեր-Պետրոսյանը` COVID-19-ի մասին

Գևորգյանն ասաց նաև, որ վարչապետը մեկուսացված է եղել այս ընթացքում, որևէ հանդիպում չի ունեցել։ Փաշինյանի հետ միակ շփման ձևը եղել է տեսակապի միջոցով նիստերին մասնակցությունը, ինչպես նաև ճեպազրույցները։

Հիշեցնենք, որ տարեսկզբին մամուլում լուրեր էին տարածվել, որ Տեր–Պետրոսյանը նեղսրտել է Փաշինյանից, քանի որ վերջինս պաշտոնապես այդպես էլ չի շնորհավորել իր ծննդյան տարեդարձը։ 

«Լևոն Տեր–Պետրոսյանը փորձում է քաղաքական նոր գործընթացի սկիզբ գեներացնել»․ քաղտեխնոլոգ