Կորոնավիրուսի նոր ալիքներ կլինեն․ ինչ է խորհուրդ տալիս հայտնի բժշիկը

ՌԳԱ ակադեմիկոսն ընդգծել է, որ համավարակի երկրորդ ալիքն անխուսափելի է, իսկ ահա հաջորդները գրեթե աննկատ կլինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Անհրաժեշտ կանոնները պահպանելու դեպքում կորոնավիրուսի հետագա ալիքները կարող են աննկատ լինել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԳԱ ակադեմիկոս, Սրտային անբավարարության մասնագետների միության նախագահ, Օստրոումովի անվան հիվանդանոցի տնօրեն Յուրի Բելենկովը։

Ինչ է պետք անել կորոնավիրուսի դեմն առնելու համար. վարակաբանության պրոֆեսորի կարծիքը

«Եթե հիմա ճիշտ վարվենք, ապա երրորդ, չորրորդ, հինգերորդ և ութերորդ ալիքները շատ աննկատ կլինեն։ Հնարավոր է՝ դրանք հավասարվեն սուր շնչառական մյուս հիվանդություններին»,-ընդգծել է ակադեմիկոսը։

Միաժամանակ Բելենկովն ընդգծել է, որ համավարակի երկրորդ ալիքն անխուսափելի է։

Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

350 նոր դեպք` վերջին մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 13 հազար 675 մարդ