Իրանում 5,7 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել Է Ֆարս նահանգում ՝ Բայրամ բնակավայրից 22 կմ հեռավորության վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Իրանի հարավում 5.7 բալ մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով երկրի սեյսմոլոգիական կենտրոնին:

Ցնցումների էպիկենտրոնը Ֆարս նահանգն է եղել` Բեյրամ գյուղից 22 կմ հեռավորության վրա։  Այն եղել է 10 կմ խորությամբ և 239 կմ հեռավորության վրա Շիրազից ` վարչական կենտրոնում ամենամեծ քաղաքից:

Թուրքիայում 1 օրում 178 զինվորական է ձերբակալվել

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 21։48-ին: Նշվում է նաև, որ շուրջ մեկ ժամ առաջ նույն տարածքում գրանցվել է 5.1 բալ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ: