Ի՞նչ տեսք ունի Երևանը շրջանցող մայրուղին. Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հրապարակել է ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների լուսանկարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Facebook-ի իր էջում հրապարակել է Աշտարակ-Եղվարդ ճանապարհահատվածի լուսանկարները։

«Եղվարդի հանգույց - Աշտարակ՝ Երևանը շրջանցող և երկու մարզերը կապող մայրուղու 12.7 կմ ճանապարհն է»,–գրել է Պապիկյանը:

Կնորոգվի 500 կմ ճանապարհ. Նոր Գեղիում և Արամուսում ասֆալտի նոր գործարաններ են բացվել

Հիշեցնենք` ապրիլի 20–ից Աշտարակ-Եղվարդ (Հ-6, Հ-2 Եղվարդի տրանսպորտային հանգույց Մ-1) հանրապետական նշանակության ավտոճանապարհին հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում։

Շուտով կմեկնարկի Արցախը Հայաստանին կապող նոր մայրուղու շինարարությունը

Վարորդներին առաջարկվում է վերոնշյալ ճանապարհահատվածը շրջանցել Երևան-Զովունի - Եղվարդի տրանսպորտային հանգույց –Եղվարդ-Արագյուղ-Երնջատափ-Հարթավան-Մ-3 ավտոճանապարհով:

Պապիկյանը դժգոհ է վերահսկողներից. ուզում է` ճանապարհներն էժան սարքվեն, բայց որակով