Հրայր Թովմասյանը պարգևավճարից զրկել է իրեն ու Վահե Գրիգորյանին

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն ԱԺ-ում մեկնաբանել է, թե ինչ սոցիալական երաշխիքներ են ստանում ՍԴ դատավորները և թե ինչու ՍԴ նախագահն ու դատավոր Վահե Գրիգորյանը դրանց որոշ մասից չեն օգտվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը պաշտոնը ստանձնելուց հետո չի մասնակցել ՍԴ ոչ մի նիստի, չի ներկայացրել իրեն մակագրված գործերի վերաբերյալ որևէ հաղորդում, չի նախապատրաստել որոշման նախագծեր ու այլ նյութեր: Բայց ամեն ամիս ստացել է աշխատավարձ, 2-3 անգամ՝ պարգևավճար, ամեն ամիս նրան է հատկացվում ծառայողական ավտոմեքենայի համար նախատեսված վառելիքը: Այս տեղեկություններն այսօր ԱԺ-ում պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտնեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Եթե չեմ սխալվում` 2-3 դեպք է եղել, երբ ընդհանուր մոտեցման կիրառման դեպքում նաև իրեն է վճարվել պարգևավճար, բայց հետագայում հաշվի առնելով հարցի հանրային հնչեղությունը, ՍԴ նախագահի կարգադրությամբ նրան լրացուցիչ պարգևավճարներ չեն հատկացվել»,- ասաց Ղազարյանը:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ևս պարգևավճարներ չի ստանում: Բայց ի տարբերություն Վահե Գրիգորյանի` Թովմասյանն ինքն է հրաժարվել դրանից:

Հրայր Թովմասյանն իր աշխատավարձն ու պարգևավճարները կտրամադրի բուժաշխատողներին

Էդգար Ղազարյանը հայտնեց, որ ՍԴ դատավորներն ամեն ամիս ՍԴ նախագահի կարգադրությամբ ստանում են իրենց աշխատավարձի 28.6%-ի չափով հավելավճար: Իր կարգադրություններում Թոսվմասյանն իր ու Վահե Գրիգորյանի համար բացառություն է անում:

Հիշեցնենք՝ Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրվել 2019 թ.-ի հունիսի 18-ին ու արդեն 1 տարի ՍԴ որևէ նիստի չի մասնակցել: Ըստ մամուլի` Վահե Գրիգորյանը 7 ամսում 10 մլն դրամից ավելի գումար է ստացել բյուջեից` ամսական շուրջ 1,5 մլն դրամ։

Մելիքյան․ «Վահե Գրիգորյանն ապացուցեց, որ իրենց նպատակը դատական իշխանությունը նվաճելն է»

Մամուլի այս հրապարակումներին փետրվարին անդրադարձել էր Վահե Գրիգորյանը՝ Facebook-ում գրելով, որ բացառությամբ դատավորի աշխատավարձից և աշխատասենյակից, այլ արտոնություն կամ նյութական երաշխիք չի ստացել։

ԱԺ նախագահը իրավաչափ է անվանել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի սենսացիոն հայտարարությունը