ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ինքնամեկուսացել է: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով, և նրա հետ Հայկ Մարությանն անմիջական շփում է ունեցել»,- ասաց Կարապետյանը։
Հարցին, թե արդյոք քաղաքապետը թեստ կհանձնի՞, Կարապետյանը պատասխանեց, որ նա կհետևի բժիշկների ցուցումներին։
Կարապետյանը տեղեկացրեց, որ Մարությանը նախորդ շաբաթ մեկ թեստ հանձնել է, քանի որ կրկին կոնտակտավոր է եղել։ Թեստի պատասխանը բացասական է եղել։
Հիշեցնենք` այսօրվա վիճակագրության համաձայն` առողջացածների թիվը 5-ով շատ էր գրանցված հիվանդների թվից: Եթե արձանագրված վարակակիրների թիվը 350 էր, ապա առողջացածներինը՝ 355:
350 նոր դեպք` վերջին մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 13 հազար 675 մարդ