Հայաստանցի ֆուտբոլիստները Ռուսաստանում լեգեոներ չեն համարվի օգոստոսից

ՌՖՄ գլխավոր քարտուղարի տեղակալ Դենիս Ռոգաչովը նշել է, որ այս որոշումը պետք է ուժի մեջ մտներ հունիսի 1-ից, սակայն մրցաշրջանի մեկնարկի տեղափոխման պատճառով ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի ֆուտբոլիստները 2020/21 թվականների մրցաշրջանից լեգեոներ չեն համարվի։ Այս տեղեկությունը Sport24-ի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային միություն գլխավոր քարտուղարի տեղակալ Դենիս Ռոգաչովը։

«Պետք է ամեն ինչի պատրաստ լինել»․ Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ծրագրերից

«Որոշումը ընդունել է կառավարությունը։ Սպորտի նախարարի հրամանը դեռ նախորդ տարի էր ստորագրվել, ըստ դրա՝ ԵԱՏՄ քաղաքացիները ֆուտբոլում լեգեոներ չեն համարվելու։ Նոր մրցաշրջանը կսկսվի լեգեոներների վերաբերյալ նոր որոշմամբ ու այս նորարարություններով», - ասել է Ռոգաչովը։

Նրա խոսքով՝ այս որոշումը պետք է հունիսի 1-ից ուժի մեջ մտներ, սակայն մրցաշրջանի մեկնարկի տեղափոխման պատճառով ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ին։

Բելառուս ֆուտբոլիստները Ռուսաստանի առաջնությունում լեգեոներ չեն համարվում 2019 թվականի փետրվարից։

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015թ-ի հունվարի 1-ից: Միության անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Ջորկաեֆ ավագը հայերի հետ ոչ–ոքի խաղաց դաշտում և հայուհու հետ հաղթեց անձնական կյանքում