«Հակահամաճարակային հարսանիք». Լոռու մարզպետը հարսանեկան լուսանկար է հրապարակել

Ղուկասյանը նաև շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը` կատարած ամենօրյա մեծածավալ աշխատանքի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հարսանեկան մի լուսանկար է տեղադրել Facebook–ի իր էջում` այն կոչելով հակահամաճարակային հարսանիք։

Նկարից պարզ է դառնում, որ հարսանիքը տեղի ունեցել արտակարգ դրության պայմաններում։ Բայց նորապասակներն ու նրանց հարազատները, իհարկե ոստիկանների աջակցությամբ, պահպանել են պարետատան սահմանած կանոնները։ Լուսանկարում նորապսակներն են, իսկ հետևի ֆոնին` 3 ոստիկան է։

«Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանությանը կատարած ամենօրյա մեծածավալ աշխատանքի համար»,–հավելել է մարզպետը։

Մեկնաբանություններում մարդիկ երջանկություն են մաղթել նորապսակներին,իսկ օգտատերերից մեկը նկատել է, որ հարսն ու փեսան այս տեսակ հարսանիքը դեռ երկար կհիշեն, որովհետև մարդիկ երազում են մեկ «ախրանիկ» ունենան, իրենք երեքն ունեն։

Հարսանիք կարանտինի ժամանակ. Ծաղկաձորում մեկուսացված մի զույգ ամուսնացել է

Հատկանշական է, որ Անդրեյ Ղուկասյանը նկարը հրապարակելիս նորապասկների դեմքերը ծածկել է «սմայլիկներով»։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանում մարտի 16–ից արտակարգ դրության ռեժիմ է գործում, որը մի քանի անգամ արդեն երկարացվել է։ Վերջին եկարացումից հետո մեր երկրում արտակարգ դրությունը կտևի մինչև հունիսի 13–ը։ Այդ ընթացքում արգելված են մասսայական միջոցառումները։