Շտապելու համար պատճառ է եղել․ մանրամասներ Արտակ Դավթյանի որդու հարսանիքից. «Հրապարակ»

Որոշել են հարսանիքը շուտ կազմակերպել, որ տատիկը տեսնի թոռան երջանկությունը և մասնակցի այդ արարողությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. «Հրապարակ» թերթն անդրադարձել է Բագրևանդում կիրակի օրը կայացած` ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքին և մանրամասներ ներկայացրել։

Արմեն Սարգսյանը ստորագրեց ԱԱԾ–ի, Ոստիկանության և ԳՇ–ի ղեկավարների ազատման հրամանագրերը

«Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել ճակատագրական հարսանիքից։ Նախ, մեզ ասացին, որ շտապելու պատճառը եղել է այն, որ փեսացուի տատիկներից մեկն առողջական լուրջ խնդիրներ ունի և կարող է չապրեր մինչև արտակարգ դրության ավարտը, ուստի որոշել են այնպես անել, որ տատիկը տեսնի թոռան երջանկությունը և մասնակցի այդ արարողությանը»,–գրում է թերթը։

Ըստ լրատվամիջոցի`հարսանիքի մասնակիցները մտածել են, որ եթե տան բակում են անում, կառավարությունից և ՊՆ-ից շատ մարդ չեն հրավիրում, հարսանիքի փաստը ծածուկ կմնա և լուրջ հետևանքներ չի ունենա։

Հիշեցնենք` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը երեկ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։

ՀՀ ոստիկանապետն էլ կազատվի պաշտոնից

Պատճառը եղել է նրա որդու հարսանիքը, որն անցկացվել է արտակարգ դրության պայմաններում (մարտի 16-ից երկրում արտակարգ դրություն է հայտարարված, որն ուժի մեջ է մինչև հունիսի 13–ը)։

ԶԼՄ–ները գրել էին, որ չնայած պարետի որոշմամբ սահմանված արգելքին` հարսանիքը բազմամարդ է եղել։

Դավթյանն արձագանքել էր այդ հրապարակումներին և նշել, որ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք:

Հիշեցնենք` նա ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 24-ին:

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է պաշտոնից ազատել ԱԱԾ տնօրենին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետին