ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ առաջիկա օրերին Ռուսաստանի տարբեր քաղաքներից և Մինսկից նախատեսված են 4 չվերթ դեպի Երևան և հակառակ ուղղությամբ։
Հունիսի 10-ին «Արմենիա» ընկերության կողմից կիրականացվի Երևան-Կրասնոդար-Երևան և Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթերը։
Հունիսի 11-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից, իսկ հունիսի 12-ին` Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից:
«SCAT» ավիաընկերության չարտերային չվերթով ՀՀ 36 քաղաքացի վերադարձել են Հայաստան
Նշենք, որ պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։
Հիշեցնենք` հունիսի 6-8–ը Ռուսաստանի տարբեր քաղաքացներից դեպի Երևան իրականացվեց 5 հատուկ չվերթ։
Երևանից Մոսկվա, Կիև, Մինսկ, Նուր-Սուլթան և հակառակ ուղղությամբ․ հայտնի են չվերթերի օրերը