Վրաստանաբնակ հայերը Հայաստանին արհեստական շնչառության սարքեր են նվիրաբերել

Շնչառական սարքերի տեղափոխումն իրականացվել է Վրաստանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում շնորհակալություն է հայտնել վրաստանաբնակ հայրենակիցներին, որոնք նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանին նվիրաբերել են արհեստական շնչառական սարքեր։

«Շնորհակալ եմ Վրաստանի մեր հայրենակիցներին: Իրոք, այս սարքերով մեր պացիենտները շնչում են` բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով»,- գրել է նա:

Վրաստանում Հայաստանի դեսպանատունն էլ տեղեկացնում է, որ դեսպանատան աջակցությամբ թվով 27 արհեստական շնչառական սարքերը բարեհաջող տեղ են հասել:

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց շնչառական սարքերի տեղափոխումը Հայաստան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 350–ով և դարձել 13 675։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8933 մարդ, կատարվել է 71 405 թեստավորում, առողջացել են վարակվածներից 4451-ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է 217 մահվան դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվը 74 է։