ԵՐԵՎԱՆ, 9 հունիս - Sputnik. Հեռախոսային խոսակցության ընթացքում գաղտնալսման և տվյալների հավաքագրման հավանականությունը շատ ավելի մեծ է, քան Messenger հավելվածների դեպքում: Հետևաբար հեռախոսակապը շարունակում է մնալ առավել խոցելի: Այս մասին Facebook–ի ուղիղ եթերում հայտարարեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նա ներկայացրեց հեռախոսազանգերը և Messenger հավելվածները գաղտնալսելու հնարավորությունը: Փորձագետը նշեց, որ հեռախոսային խոսակցությունն ինքնին չի ձայնագրվում, այնուամենայնիվ, այն տվյալները, որոնք արձանագրվում են հեռախոսային խոսակցության ժամանակ, շատ բան կարող են պատմել տվյալ անձի մասին, օրինակ՝ ինչ կապեր ունի և այլն։
Մարտիրոսյանի խոսքով` գաղտնալսման առումով հեռախոսային խոսակցություններն առավել խոցելի են:
«Համակարգը մեկ սերվերի վրա հավաքում է զանգերի տվյալները, զրույցի ժամանակն ու տևողությունը, բայց ոչ խոսակցությունն ամբողջությամբ»,- ասաց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով`ցանկացած տեսակի Messenger ավելի անվտանգ է՝ համեմատած հեռախոսազանգերի հետ:
Քանիսը գաղտնալսվեցին 2019թ-ին. «Ժողովուրդ»
Այնուամենայնիվ, Messenger հավելվածները նաև ձայնագրում են խոսակցությունները: Օրինակ՝ Facebook-ի Messenger–ը սերվերների վրա պահպանում է խոսակցությունների ձայնագրությունները:
Մարտիրոսյանը բացատրեց, որ տեսականորեն սոցիալական ցանցի «կառավարիչը» կարող է ամբողջովին լսել և կարդալ այն, ինչ ասում կամ գրում է օգտատերը:
«Ստացվում է, որ դուք «թափանցիկ եք» ֆեյսբուքյան «ադմինների» համար: Տվյալները հնարավոր է հրապարակել, եթե ձեր դեմ հարուցվի քրեական գործ: Նույնիսկ եթե ջնջեք նամակագրությունը, այն սերվերների վրա մնում է մոտ վեց ամիս»,- ընդգծեց Մարտիրոսյանը:
Ավելին, նույնիսկ ջնջված տվյալները հաքերային հարձակման ժամանակ կարող են «հետ վերադարձվել»:
Ինչ վերաբերում է Watsapp-ին և Viber-ին, ապա դրանց «ադմինները» չեն տեսնում, թե ինչ եք գրում: Հետևաբար նրանք ավելի անվտանգ են, քան Facebook- ը: Սակայն, օրինակ, Watsapp-ի դեպքում, պարզ չէ, թե այն ինչ ծրագիր է և ինչ հնարավորություններ ունի: Վարկածներից մեկի համաձայն՝ Watsapp-ը տվյալներ ձայնագրելու և լսելու համակարգ ունի:
Մարտիրոսյանըխորհուրդ տվեց գաղտնի խոսակցությունների դեպքում Messenger հավելվածներից չօգտվել: Ավելի լավ է հաղորդակցվել այն հավելվածներով, որոնց մասին տեղեկությունները լիովին բացահայտված են՝ մինչև ծածկագիրը:
Այնուամենայնիվ, բջջային հեռախոսը միշտ խոցելի է, եթե դրա ծրագիրը չի թարմացվում կամ հին է:
«Սադրողներին» գաղտնալսելը երկսայր սուր է. արդյո՞ք Փաշինյանին դա պետք է