ՌԱԴԻՈ

«Նախկիններն օգտագործում են Ծառուկյանին` հարվածելու գործող իշխանությանը». Հովսեփյան

«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան, պատմաբան Նժդեհ Հովսեփյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և իշխանությունների միջև առճակատմանն ու հնարավոր զարգացումներին։
Sputnik
«Նախկիններն օգտագործում են Ծառուկյանին` հարվածելու գործող իշխանությանը». Հովսեփյան

«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան, պատմաբան Նժդեհ Հովսեփյանի դիտարկմամբ՝ համաճարակի ահագնացող տեմպերի ու տնտեսության վրա հնարավոր ազդեցության պարագայում նախկին իշխանության ներկայացուցիչներն ու նրանք, ովքեր ունեն իշխանությունը ստանձնելու ամբիցիաներ, տեսել են իրական հնարավորություն և փորձում են առավելագույն չափով քաղաքական դիվիդենտներ քաղել։ 

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն ուղղակի առճակատում է իշխանության հետ. Դունամալյան

«Սա նորմալ երևույթ է, որովհետև քաղաքական պայքար է ընթանում, և իշխանությունն էլ, ի վերջո, քաղաքականացրեց համաճարակը։ Վարչապետը սկսեց ակտիվորեն ներգրավվել համավարակի դեմ պայքարի  գործողություններին` անձամբ ղեկավարելով պարետատան նիստերն ու անցկացվող ճեպազրույցները։ Փաստորեն, իշխանությունը համաճարակի դեմ պայքարը դարձրեց քաղաքական լոգո, ինչը դուռ բացեց, որպեսզի հակաիշխանական ուժերը ևս փորձեն իրենց շահերի համար օգտագործել առկա իրավիճակը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:

Հովսեփյանի տեսանկյունից` շատ կարևոր է՝ ինչպես տվյալ քաղաքական իրավիճակին կարձագանքի իշխանությունը։ Ըստ նրա` Գագիկ Ծառուկյանը նախորդ իշխանությունների օրոք խուսափել է ուղիղ առճակատումներից և հրապարակային կոշտ բնորոշումների դիմել է մեկ անգամ՝ 2015 թ-ին, երբ ակտիվ քաղաքականությունից հեռացավ։  Վերլուծաբանի խոսքով` ԲՀԿ առաջնորդը տեսնում է, որ իշխանությունների խոցելիության աստիճանը փոխվել է, հետևաբար փորձում է օգտվել այդ հանգամանքից` ընտրելով հարմար ժամանակ, որովհետև գործող իշխանությունն ամբողջությամբ պատասխամնատու է կորոնավիրուսի հետևանքների և համավարակի դեմ անարդյունավետ պայքարի համար։ 

«Իմ քայլի» և ԲՀԿ–ի լեզվակռիվը շարունակվում է. Զոհրաբյանը Մակունցին է պատասխանել

«Չի բացառվում, որ կան կուլիսային պայմանավորվածություններ ու սակարկություններ, որովհետև իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ հրաժարվում է նման գործելակերպից, սակայն այս փուլում մարդիկ գուցե մտածում են, որ նման գործողությունները կարող են խոցելի, թուլացած իշխանությանը ստիպել ինչի–ինչ հարցերում պայմանավորվել»,– նշեց վերլուծաբանը։ 

Հովսեփյանի գնահատմամբ` եթե նախկին իշխանությունները բացեիբաց չեն աջակցում Ծառուկյանին, ապա առնվազն լռելյայն զորակցում են նրան, ինչի վկայությունն է նախկին իշխանություններին լոյալ լրատվամիջոցներում Ծառուկյանին քննադատող հոդվածների տոտալ բացակայությունը։ Փաստորեն, նախկիններն օգտագործում են Ծառուկյանին` հարվածելու գործող իշխանությանը։ 

«Մեր պաշտոնը չենք օգտագործել բիզնեսներ հիմնելու ու խլելու համար»․ Մակունցը՝ Ծառուկյանին

«Ներկա իշխանությունն իր հերթին պետք է հասկանա, թե ինչ տրամաբանությամբ պետք է վերաբերվի Ծառուկյանին ու պատկերացնի նրա դերակատարությունը քաղաքական կյանքում, քանի որ ԲՀԿ առաջնորդը նախկին իշխանության օրոք զբաղեցնում էր բուֆերային գոտին` թույլ չտալով, որ ընդդիմության դաշտը շատ արմատականանա, բայց միևնույն ժամանակ իր ներկայությամբ կլանում էր բողոքավոր մեծ ընտրազանգվածին, որը չէր գնում արմատականների հետևից»,– ավելացրեց վերլուծաբանը։ 

Հովսեփյանի կարծիքով՝ գործող իշխանությունը նույնպես փորձեց Ծառուկյանին օգտագործել բուֆերային դաշտում, սակայն այն չաշխատեց, քանի որ Հայաստանում իրավիճակ է փոխվել։ 

Այս իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահելու գործընթացը ճիշտ չէ և չի մոռացվելու․ Սիմոնյան

Հիշեցնենք`հունիսի 5-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն հայտարարեց, որ իշխանության անդամների 100 տոկոսը պետք է փոխվի, քանի որ բոլոր ոլորտները ձախողված են։

Նրա խոսքով` կառավարությանը հնարավորություն էր տրված ժողովրդի սպասելիքներն իրականացնելու համար, սակայն ոչինչ չի ստացվել։ ԲՀԿ առաջնորդի ելույթին հաջորդեցին իշխող կուսակցության թիմակիցների պատասխանները, հայտարարությամբ հանդես եկան նաև ՀՅԴ-ն և ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: