Մենք պետք է դադարենք իրար վիրավորել, հայհոյել. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի տպավորությամբ` մարդիկ մրցում են, թե ով ավելի շատ վիրավորանք ու հայհոյանք կհնչեցնի մյուսի հասցեին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Այսօր Հայաստանում շատ մեծ ծավալների են հասնում ատելության խոսքը, վիրավորանքը, իրար նսեմացնելը: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այսպիսի կարծիք հայտնեց` նշելով, որ այդ երևույթն իր համար շատ մտահոգիչ է:

ՄԻՊ–ը դատախազություն կդիմի Կապանի բաժանմունքում քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքով

«Անկախ նրանից` պաշտոնատար անձ է, թե ոչ պաշտոնատար, մենք պետք է դադարենք իրար վիրավորել, հայհոյել, առավել ևս, որ հանրային պաշտոնյաների դեպքում դա առավել բարձր պատասխանատվություն է: Այսօր տպավորություն է, թե մարդիկ մրցում են, թե ով ավելի շատ վիրավորանք ու հայհոյանք կհնչեցնի մյուսի հասցեին», - ասաց Թաթոյանը։

ՄԻՊ-ի դիտարկմամբ հայհոյանքը սկսվում է համացանցից, բայց շատ արագ դուրս է գալիս իրական կյանք:

«Եվ մարդիկ իրար նկատմամբ հաշվեհարդար են տեսնում»,- ասաց Թաթոյանը՝ հավելելով, որ նման դեպքեր արդեն կան:

Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պետք է թույլ չտան վիրավորանքի կամ ատելություն խոսք․ ՄԻՊ

Նշենք, որ ՀՀ ԱԺ ժողովի մշտական հանձնաժողովների նիստում խորհրդարանն այսօր քննարկել է «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության՝ ՀՀ ՄԻՊ գրասենյակին վերաբերող զեկույցը:

«Կարող էին տուժել կինն ու անչափահաս երեխաները»․ ՄԻՊ-ը՝ փաստաբանի տան վրա հարձակման մասին