Հայաստանը պատրաստվում է զբոսաշրջիկներ ընդունել. ինչո՞վ է զբաղված ֆեդերացիան

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ամենամյա նախաձեռնությունն այս տարի անցկացվում է արտակարգ դրության ռեժիմի պայմաններում։ Ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, թե ինչու է այն կազմակերպվում և ում է պետք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայաստանը պատրաստվում է ընդունել և սպասարկել զբոսաշրջիկներին` առայժմ միայն յուրայիններին, այնուհետև նաև արտասահմանցիներին։  Դրան չի խանգարի անգամ Հայաստանում արտակարգ դրության հավանական երկարաձգումը, ինչի մասին ավելի վաղ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ի՞նչ ակնկալիքներ ունի Փաշինյանը զբոսաշրջության ոլորտից

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 9-ին մեկնարկել են մաքրման աշխատանքներ Երևանի և երկրի տարբեր մարզերի զբոսաշրջային 50 գոտիներում  մոտ 200 զբոսավարի մասնակցությամբ։ Ակցիան ամենամյա է, այն ուղղված է զբոսաշրջային գոտիների մաքրմանը։

«Ակցիան նորություն չէ, մենք այն միշտ կազմակերպել ենք։  Այս տարի այն կանցկացվի համաճարակաբանական նորմերի պահպանմամբ։ Կորոնավիրուսը կա, սակայն մաքրությունը ոչ ոք չի չեղարկել»,– նշեց Ապրեսյանը։

Նրա խոսքով` այս մեծածավալ ակցիայի հիմնական նպատակը զբոսաշրջային գոտիներում բոլոր այցելուների համար մաքուր միջավայր ապահովելն է։

Որ ճանապարհով կգնա Վրաստանը, կամ ամենամոտիկ ծո՞վն էլ անհասանելի կդառնա հայերի համար

Աշխատանքները կտևեն մեկ ամիս։ Գործընթացը կիրականացվի համաճարակաբանական անվտանգության կանոններին համապատասխան։

Ապրեսյանը նշեց, որ պետք չէ մոռանալ, որ համաճարակը շուտով կանցնի։  ՈՒստի պետք է նախապատրաստել զբոսաշրջային ոլորտը։

«Արտակարգ դրությունը կերկարացվի, թե ոչ, դա չպետք է խանգարի զբոսաշրջային ոլորտի նախապատրաստմանը` ապագայում օտարերկրյա զբոսաշրջիկներ ընդունելու համար»,– հավելեց Ապրեսյանը։

Քարուքանդ ճանապարհները խանգարում են. Արփի լիճն ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար

Փորձագետը համոզված է, որ նոր իրողությունները նաև թույլ կտան զարգացնելու ներքին զբոսաշրջությունը։ Երկրի բնակչությունը, որը հասկանալի պատճառներով առաջիկայում չի կարողանա որևէ տեղ մեկնել, կսկսի բացահայտել Հայաստանն ու Հայաստանի տեսարժան վայրերը, ավելի լավ ծանոթանալ սեփական երկրի պատմությանը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի համեմատ 2019 թվականին Հայաստանում ներքին զբոսաշրջությունն աճել է 41.4%–ով։

Դիմակով մինչև Տաթև, կամ ՀՀ քաղաքացին պատրա՞ստ է օտար երկրում 14 օր մնալ կարանտինում