ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik․ ԵԱՏՄ անդամ երկրների բնակչության Սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհուրդը համաձայնեցրել է COVID-19-ի տարածումը կանխելու միջոցառումների համալիր պլանի նախագիծը, Տեղեկությունն այսօր հաղորդել է Ռոսպոտրեբնադզորի կայքը:
Նշվում է, որ ղեկավարների խորհրդի նիստը տեղի է ունեցել հունիսի 8-ին ՝ Ռոսպոտրեբնադզորի տնօրեն, Ռուսաստանի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Աննա Պոպովայի նախագահությամբ: Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները:
Նրանք քննարկել են ԵԱՏՄ երկրներում վարակի տարածման հետ կապված իրավիճակը և համաձայնեցրել միջոցառումների ծրագրի նախագիծը, որը կքննարկվի ԵՏՀ կոլեգիայի առաջիկա նիստում, այնուհետև կհաստատվի Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից:
Ինչպես է COVID-19-ը ազդել Ռուսաստանից Հայաստան և այլ երկրներ դրամական փոխանցումների վրա
Աղբյուրի համաձայն ՝ համալիր ծրագիրը միտված է ինչպես ընթացիկ համաճարակաբանական իրավիճակի կարգավորմանը, այնպես էլ ԵԱՏՄ երկրներում համավարակի վերածվելու ներուժ ունեցող այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու արձագանքմանը:
Հաշվի առնելով, որ իրավիճակն աստիճանաբար կայունանում է, ղեկավարների խորհուրդը նախատեսում է հաջորդ նիստերի ընթացքում քննարկել եվրասիական տարածքում սահմանված սահմանափակումների մեղմացումը, այդ թվում՝ բնակչության ազատ տեղաշարժի աստիճանական վերականգնման պայմանները:
Քննարկման մասնակիցներն ընդգծել են COVID-19-ի դեմ համատեղ պայքարի կարևորությունը և շնորհակալություն հայտնել Ռուսաստանին՝ այս թեմայով ուսուցողական սեմինարների շարք կազմակերպելու համար:
Առողջապահության Համաշխարհային կազմակերպութունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։
Ռուսաստանում COVID-19–ի դեմ սկսել են «յոգուրտանման» պատվաստանյութ մշակել