«Զանգեք մորս...». Կիևյան կամրջից նետված տղամարդը մահացել է

Տղամարդը կամրջից նետվել էր, բայց չէր մահացել։ Նրա գրպանում մորն ուղվված նամակ են հայտնաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Կիևյան կամրջից նետված քաղաքացին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը` նշելով, որ երիտասարդի գրպանում մորն ուղղված նամակ է եղել։

«Մահացած երիտասարդը 35-ամյա Մուշեղ Ալեքսանյանն էր` Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, հաշվառված էր Մոսկվայի շրջանի Ռոշալ քաղաքում։ Նրա մոտ հայտնաբերվել է նամակ, որում գրված է եղել. «Позвоните маму, скажите ей, что я ее люблю»։ Նշված է եղել նաև մոր հեռախոսահամարը»,- գրում է կայքը։

Հիշեցնենք` երիտասարդը երեկ նետվել էր կամրջից, բայց չէր մահացել։ Նրան տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Երևանի շենքերից մեկում տարեց կնոջ դիակ են հայտնաբերել