Երևանի շենքերից մեկում տարեց կնոջ դիակ են հայտնաբերել

Կինը տևական ժամանակ չի արձագանքել դռան թակոցներին ու հեռախոսազանգերին։ Դիակն ընկած է եղել լոգասենյակի հատակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 25/2 շենքի բնակարաններից մեկում 86-ամյա կնոջ դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից, բայց չի մահացել

Ըստ ԱԻՆ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 7-ին, ժամը 21:43-ին ահազանգ է ստացել, որ տվյալ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։

Երևանի բուսաբանական այգում 32-ամյա երիտասարդին կախված են գտել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դուռը բացվել է տեղի ուժերով. լոգասենյակի հատակին հայտնաբերվել է Անժելա Մ․-ի (ծնված 1934 թ.) դին:

Սպանություն մետրոյի «Շենգավիթ» կայարանի մոտ. զոհը 38 տարեկան է