Դրոշմապիտակների համար 4.5 մլրդ դրամ է ծախսվել. Ջանջուղազյանը` էլեկտրոնային համակարգի մասին

Դրոշմապիտակների ծախսերը կրճատելու համար էլեկտրոնային համակարգը կարծես թե օգնության չի հասնի։ Սակայն այն կարող է հարմարավետություն բերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Դրոշմապիտակներ ձեռք բերելու համար էլեկտրոնային համակարգ ունենալն էլ կարող է ծախսերի նվազման չհանգեցնել։ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի 2019-ի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

«Նախորդ տարի դրոշմապիտակներ ձեռք բերելու ծախսերը կազմել են 4.5 մլրդ դրամ` ՊԵԿ–ի ծախսերի 20 տոկոսը։ Միգուցե ինչ–որ ժամանակ քննարկենք էլեկտրոնային համակարգ ունենալու հարցը, սակայն պետք է խոստովանենք, որ դա էլ գնի նվազման կարող է չբերել»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` էլեկտրոնային համակարգն էլ ունի իր գինը։ Ըստ Ջանջուղազյանի` այդպիսի համակարգի ներդրումը կարող է հարմարավետության բերել կամ դրոշմապիտակներ ձեռք բերելու ծախսերն այլ տեսակի ծախսերի վերածել, սակայն չի կարող գործընթացն առանց ծախսի իրականացվել։

Հսկողություն կիրականացվի առավել ռիսկային հարկ վճարողների նկատմամբ. ՊԵԿ փոխնախագահ

Օրենքում կատարված փոփոխություններն արդյունք են տվել. հարկային եկամուտներն ավելացել են

Հարցին, թե հնարավո՞ր է` որոշ ոլորտներ ազատվեն դրոշմապիտակավորելու անհրաժեշտությունից` հաշվի առնելով ծախսերը` ֆինանսների նախարարը պատասխանեց, որ առնվազն պետք է գնահատել` դա ինչի՞ կարող է հանգեցրել շրջանառության ծավալների` փաստաթղթավորման և գրանցման տեսակետից։ Ջանջուղազյանն ասաց` ճիշտ կլինի, որ ՊԵԿ–ի իր գործընկերներն ավելի մանրամասն խոսեն այդ մասին։

Հնդկաձավարից հետո․ քարտով գործարքները Հայաստանում առաջին անգամ գերազանցել են կանխիկը

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին որոշվեց պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար 2020–ից կիրառել նոր որակի դրոշմապիտակներ։ Փոփոխությունը կատարվել էր` հաշվի առնելով հատկապես մանկահասակ երեխաների ծնողների ահազանգերը, որ ապրանքներին փակցված դրոշմապիտակների պոլիէթիլենային թաղանթը կարող է պոկվել և պատահարների պատճառ դառնալ։

Ինչու իշխանությունը չի համաձայնում բարձրացնել «Գազպրոմ Արմենիայի» շահույթը. որտեղ է խնդիրը