Ռուսաստանում ասել են` երբ կհայտնվի կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը

Իվլիևը հայտնել է, որ գիտական տեղեկատվության բազա է ստեղծվել, որտեղ զետեղվել է կորոնավիրուսի հետ առնչություն ունեցող ամեն բան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Ռոսպատենտի ղեկավար Գրիգորի Իվլիևը «Ռոսիյսկայա գազետային» հայտնել է, որ Ռուսաստանում նոր տիպի կորոնավիրուսային վարակի դեմ դեղամիջոցը կհայտնվի ամռան կեսերին։

Գիտնականներին հաջողվել է գտնել կորոնավիրուսի թույլ կողմերը

Ըստ նրա` իր ղեկավարած գերատեսչությունն ուսումնասիրում է կորոնավիրուսի դեմ թերապևտիկ և կանխարգելիչ ավելի քան հիսուն միջոցների հայտեր։

«Դատելով հայտերի քանակից`դեղամիջոցը ամռան կեսերին հաստատ կլինի։ Արդեն մեկական պատենտ է տրվել պատվաստանյութի, ախտորոշիչ թեստ–համակարգերի և փակ տարածքում օդի ախտորոշման սարքի համար», – ասել է Իվլիևը։

Ինչպես երջանիկ զգալ համավարակի պայմաններում. գիտնականները ստացել են բանաձևը

Ռոսպատենտի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ ներկա պահին ակտիվ հայտեր են ներկայացվում անհատական պաշտպանիչ միջոցների համար, սակայն արդեն որպես օգտակար մոդելներ։

«Գաղափարների և առաջարկների հոսքը դրական տրամադրվածություն է ներշնչում», – ասել է նա։

Իվլիևը հայտնել է նաև գիտական տեղեկատվության բազայի ստեղծման մասին, որում զետեղված է կորոնավիրուսային վարակի հետ առնչություն ունեցող ցանկացած բան։

Ռուս գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկել են իրենց վրա