Պապիկյանը դժգոհ է վերահսկողներից. ուզում է` ճանապարհներն էժան սարքվեն, բայց որակով

Որակի վերահսկողությունը գոհացնող չէ, բայց միջպետական ճանապարհը նախատեսվածից ավելի էժան է կառուցվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ–ում ասաց, որ ՀՀ կառավարությունը М6 միջպետական ավտոճանապարհի վերանորոգման համար նախատեսվածից շուրջ 15 մլն դոլարի խնայողություն է ակնկալում:

Կնորոգվի 500 կմ ճանապարհ. Նոր Գեղիում և Արամուսում ասֆալտի նոր գործարաններ են բացվել

Նրա խոսքով` այժմ բանակցություններ են ընթանում ավելացած գումարը M6-ը սնուցող տարբեր ուղղությունների վրա ծախսելու համար:

Փոխարենը նախարարը դժգոհ է շինարարության նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների աշխատանքի որակից:

«Մենք հստակ գնահատական ենք տվել, որ ճանապարհաշինության տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների աշխատանքը բավարար չէ: Սա այն կարևոր օղակն է, որը երաշխավորելու է որակյալ շինարարություն: Ընթացիկ վերահսկողության իրականացումը հենց իրենց կողմից պետք է լինի, ոչ թե մեր գերատեսչության»,- ասաց Պապիկյանը:

Քարուքանդ ճանապարհները խանգարում են. Արփի լիճն ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար

Նախարարի խոսքով` նոր նորմերով` վերահսկող ընկերությունները որակի դիմաց ավելի մեծ գումարներ վաստակելու հնարավորություն են ունենալու, ինչով էլ պայմանավորված է լինելու որակյալ աշխատելու` նրանց ձգտումը:

Վայոց ձորում և Տավուշում կվերականգնվի երկու կարևոր ճանապարհահատված