ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. 2019թ.–ին արձանագրված հարկային եկամուտների աճը, 2018թ.–ի համեմատ, 206 մլրդ դրամով կամ 16.4 տոկոսով ավել է եղել։ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի 2019թ.-ի կատարողականի քննարկման ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
«Հարկային եկամուտների աճը եղել է 2019թ.–ի սեպտեմբերին «Հարկային օրենսգրքում» տեղի ունեցած փոփոխության շնորհիվ։ Նախորդ տարվա պետբյուջեի եկամուտների հիմնական մասը` շուրջ 93 տոկոսը, գոյացել է հարկային եկամուտների հաշվին»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` 2019թ.–ի պետբյուջեի եկամուտների համար 1 տրիլիոն 496 մլրդ դրամ ցուցանիշ էր սահմանվել, սակայն տարվա ընթացքում այն ճշտվել է` դառնալով 1 տրիլիոն 609 մլրդ դրամ։ Տարվա ընթացքում բյուջեի եկամուտների համար գրանցվել է 1 տրիլիոն 565 մլրդ դրամ փաստացի մեծություն։ 2019թ.-ին պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 1.5 տրիլիոն դրամ եկամուտներ՝ 16.7 տոկոսով կամ շուրջ 223 միլիարդով` գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը։
Նախարարը հայտնեց նաև, որ նախորդ տարի գրանցվել է ծախսերի 92.4 տոկոս կատարողական` ճշտված ծրագրի համեմատությամբ։
Հիշեցնենք, որ նախորդ տարի հարկման համակարգի մի շարք փոփոխություններ կատարվեցին, որոնց համաձայն` ԱԱՀ-ի շեմը 58.35 մլն դրամից բարձրացվել և վերականգնվել է մինչև 2019թ․ հունվարի 1-ը գործող՝ 115 մլն դրամի մակարդակում (այդ թվում՝ 2019թ․–ի համար)։
Պետությունը հարկ վճարողներին նոր գործիք է առաջարկում. ի՞նչ կտա օրենքի փոփոխությունը
Ինքնազբաղված անձանց և ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգերի փոխարեն 2020թ․հունվարի 1-ից ներդրվում է միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ՝ իրացման շրջանառության 24 մլն դրամ շեմով (2019թ․ համար գործող համակարգերի շեմերը համապատասխանաբար 9 մլն դրամի և 18 մլն դրամի փոխարեն նույնպես սահմանվել են 24 մլն դրամ):
Մեղմ վերաբերմունք. ՊԵԿ–ը հարկադիր գանձում չի իրականացնի 1,5մլն դրամը չգերազանցելու դեպքում