ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադառնում է լիարժեք աշխատանքի։ Նա ստացել է իր և ընտանիքի կրկնակի թեստերի պատասխանները։
«Սիրելի հայրենակիցներ, հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաև երեկ: Իհարկե, մեր վարակվելու ժամկետները և հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարևոր է, որ մենք բոլորս առողջ ենք և ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների համար:Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Հիշեցնենք` հունիսի 1-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանների ընտանիքը վարակվել է կորոնավիրուսով։
«Լավ է` վարակվել եմ կորոնավիրուսով, թե չէ այս ասելիքը չէի կարող ասել»․ Փաշինյան