«Կանգ առ, Նիկոլ». Վանեցյանը դիմել է Փաշինյանին

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նոր գրառում է արել ու կոչով դիմել Նիկոլ Փաշինյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կանգ առնելու կոչով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ամեն ինչ ավերելն ու շուրջբոլոր ամենքի գլխին սեփական կատաղությունը լցնելը կործանման ճանապարհն է։ Կանգ առ, Նիկոլ»,– Twitter–ի իր էջում գրել է Վանեցյանը։

​Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը, ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը կազատվեն աշխատանքից։ Ավելի ուշ Փաշինյանը հայտնեց նաև նոր պաշտոնյաների անունները. գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը` ԱԱԾ տնօրեն, գնդապետ Վահե Ղազարյանը` Ոստիկանության պետ։

Հիշեցնենք, որ 2019 օգոստոսի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը, որում նա ասում էր. «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ»։ 

Այս տարվա մայիսի 30-ին էլ հայտնի դարձավ, որ Վանեցյանը «Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել։ 

Վանեցյանն ու Մինասյանն ընդդեմ Փաշինյանի. արդյո՞ք ՀՀ վարչապետը մտահոգվելու պատճառ ունի