Ջավախքում վնասել են հայկական եկեղեցին ու գերեզմանները

Տաճարի բակում երևում են ծանր տեխնիկայի հետքերը, ամենուրեք մարդկանց ոսկորներ են ցրված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Անհայտ անձինք ծանր տեխնիկայով վնասել են Սամցխե Ջավախքի Գոման գյուղում գտնվող հայկական եկեղեցին ու տաճարի բակում գտնվող գերեզմանները։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությանը։

Ստամբուլի հայկական եկեղեցին վառելու փորձի հարցը Թուրքիայի խորհրդարան է հասել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում ծանր տեխնիկայի հետքեր են երևում կառույցի երեք ճակատների՝ արևմտյան, հարավային և արևելյան կողմերից։ Վնասվել են գերեզմանները, ամենուր մարդկային ոսկորներ են ցրված։ Վնասվել են նաև պարիսպն ու շեմը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ինչու է ոչ միանձնուհի կինը թաղված Օձունի եկեղեցու բակում, կամ հայկական մայր Թերեզան

Գործակալության աշխատակիցները պարզում են մշակութային ժառանգության հուշարձանի վնասման աստիճանը, իսկ ոստիկանությունը փնտրում է մեղավորներին։

Գործակալության դիմումի հիման վրա Ջավախքի ՆԳՆ ոստիկանության վարչությունը քրեական գործ է հարուցել մշակութային ժառանգության հուշարձանի վնասման փաստով:

Հայաստանում Սանտա Կլաուսի դռները փակ են. արտասովոր եկեղեցու տխուր ճակատագիրը