Ջալալ Հարությունյանը վերանշանակվել է․ Արցախի նախագահը կարևոր որոշումներ է կայացրել

Համաձայն Արայիկ Հարությունյանի հրամանագրերի՝ Ջալալ Հարությունյանը վերանշանակվել է Արցախի պաշտպանության նախարար, Արայիկ Բաղրյանը առողջապահության նախարարի պաշտոնակատար է դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագրեր է ստորագրել նոր նշանակումների և պաշտոններից ազատումների վերաբերյալ։ Նախագահն այդ մասին գրառում է կատարել Facebook-ում։

Արցախի սահմանը հնարավոր կլինի հատել միայն կորոնավիրուսի բացասական թեստով․ ԱՀ նախագահ

Համաձայն Արայիկ Հարությունյանի հրամանագրերի՝ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը վերանշանակվել է Արցախի պաշտպանության նախարար և պաշտպանության բանակի հրամանատար, Արայիկ Բաղրյանը առողջապահության նախարարից դարձել է առողջապահության նախարարի պաշտոնակատար։

«Հաստատել եմ նաև կառավարության որոշումներ, որոնց համաձայն՝ Գագիկ Մարտիրոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել ԱՀ էկոնոմիկայի ու արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում: ԱՀ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել Հայկ Պետրոսյանը», - գրում է նախարարը։

Երևանն ազդել է Արայիկ Հարությունյանի կադրային որոշումների վրա

Արցախի ԱԱԾ-ի տնօրենը կունենա նոր տեղակալ․ հունիսի 8-ից այդ պաշտոնը կստանձնի գնդապետ Մհեր Հայրիյանը՝ փոխարինելով կենսաթոշակի անցած գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանին։

Արայիկ Հարությունյանը երեք նոր խորհրդական է նշանակել։ Արցախի հերոս, ազատամարտիկ Արթուր Աղաբեկյանը կլինի Արցախի նախագահի գլխավոր խորհրդականը, մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Հակոբջանյանը՝ նախագահի խորհրդականը առողջապահության հարցերով, իսկ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի իրավախորհրդատու Ազատուհի Սիմոնյանը Հարությունյանի խորհրդականը լինելուց բացի` կստանձնի նաև Արցախի նախագահի՝ սփյուռքի հարցերով ներկայացուցչի պաշտոնը։

Արայիկ Հարությունյանը Արցախի հանրապոտության չորրորդ նախագահն է։ Նա այս պաշտոում ընտրվել է ապրիլի 15-ին։ Մինչ նախագահ դառնալը եղել է Արցախի վարչապետ (պետնախարար)։

«Համագործակցելու եմ բոլորի հետ անխտիր»․ Արայիկ Հարությունյան