Միայն իմբիրն ու դիմակն են թանկացրել. Հայաստանում գները նվազել են, դեֆիցիտ չկա

Գեղամ Գևորգյանը վստահեցնում է, որ հայաստանյան շուկայում այս պահին որևէ ապրանքի դիֆիցիտ չկա, և որևէ խանութ ապրանքի պակասություն չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանյան շուկայում առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների գների նվազում կա։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Շաքարավազի շուկայում գնի նվազման առնչությամբ վարույթ է հարուցվել. Գևորգյան

«Եթե համեմատում ենք 2018-19 թվականների այս նույն ժամանակաշրջանում առաջին անհրաժեշտ սպառողական ապրանքների գների հետ, ապա հիմա գների նվազումը բավականին ակնհայտ է։ Ավելին` այս պահին որևէ ապրանքի դիֆիցիտ չկա, և որևէ խանութում ապրանքի պակասություն չկա»,–ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով` ՏՄՊՊՀ–ն 44 ապրանքների շուկայում ուսումնասիրություն է կատարել, և բացի ցիտրուսային մրգերի, իմբիրի և դիմակների գներից, այլ շուկաներում գների բարձրացումներ չեն նկատվել։

Փաշինյանը ցույց է տվել` որտեղից կարելի է 2 դիմակ գնել 200 դրամով

Գևորգյանը հայտնեց, որ մի շրջան Հայաստանում դիմակների և կոճապղպեղի դիֆիցիտ է եղել, որը, սակայն, արդեն իսկ կարգավորվել է։ Անդրադառնալով հանրության շրջանում դիմակի գների հետ կապված բողոքներին` Գևորգյանը նշեց, որ Հայաստանում չի եղել դեպք, որ 20 դրամով դիմակ ներմուծեն, և այն վաճառվի 200 դրամով։

Նա վստահեցնում է` հաշվի առնելով բոլոր երկրներում էլ դիմակների դիֆիցիտը` դրանք ներկրվել են 10 անգամ ավելի բարձր գնով։ Այս թեմայի շուրջ Գևորգյանը խոսել է ՌԴ, ԵԱՏՄ մյուս երկրների իր գործընկերների հետ, որոնք հայտնել են`նույն վիճակն է բոլոր տեղերում։

«Ընդ որում, մեր ձեռնարկած քայլերի շնորհիվ այս պահին Հայաստանում դիմակների գինը բավականին իջել է։ Օրինակ` մետրոպոլիտենում 200 դրամ է երկու դիմակի գինը։ Սակայն մենք ուսումնասիրում ենք դիմակների շուկան և եթե գտնենք, որ տնտեսվարողները չարաշահել են այս իրավիճակում իրենց ունեցած դիրքը, նրանք պատասխանատվության կենթարկվեն»,–ասաց Գևորգյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ պարտադիր է հանրային բաց և փակ վայրերում դիմակներ կրելը։ Այս կարգը խախտելու համար քաղաքացիները կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ 10 000 դրամի չափով:

Էժան, արագ և որակով. ինչպես դիմակ պատրաստել տանը կամ գրասենյակում. տեսանյութ