ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը կազատվի պաշտոնից։ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապի վարչությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։
Փաշինյանը կարևոր որոշումներ է կայացրել. ովքե՞ր են ԱԱԾ–ի, ԳՇ–ի և Ոստիկանության նոր պետերը
Նշենք, որ Մարտիրոսյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել ամիսներ առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` մարտի 19–ի հրամանագրով, իսկ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2019–ի սեպտեմբերի 19-ին։
Մարտիրոսյանը ծնվել է 1974 թվականին զինծառայողի ընտանիքում:
1998 թվականի սեպտեմբերից ծառայում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով կրտսեր օպերլիազորից մինչև ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոններ:
Արտակ Դավթյանը հրաժարվում է պաշտոնից. նա դիմում է գրել
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում փոփոխություններ են լինելու։ Հունիսի 4-ին աշխատանքից ազատման դիմում էր գրել նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։