Արմեն Սարգսյանը ստորագրեց ԱԱԾ–ի, Ոստիկանության և ԳՇ–ի ղեկավարների ազատման հրամանագրերը

ՀՀ նախագահը հրամանագրերը ստորագրելիս հիմք է ընդունել Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեք հրամանագիր է ստորագրել, որոնցով պաշտոնից ազատել է ԱԱԾ ղեկավար Էդուարդ Մարտիրոսյանին, Ոստիկանության պետ Արման Սարգսյանին և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին։

«Մեր պաշտոնը չենք օգտագործել բիզնեսներ հիմնելու ու խլելու համար»․ Մակունցը՝ Ծառուկյանին

ՀՀ նախագահը հրամանագրերը ստորագրելիս հիմք է ընդունել Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։

Նա ստորագրել է նաև նշված կառույցների նոր ղեկավարների նշանակման հրամանագրերը։

ԱԱԾ ղեկավար է նշանակվել Արգիշտի Քյարամյանը, Ոստիկանության պետ` Վահե Ղազարյանը, իսկ ԶՈւ պետ` Օնիկ Գասպարյանը։

Ավելի վաղ նշանակումների մասին հայտնել էր նաև Փաշինյանը։